close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր երգիչ-երգչուհիները հայրենասիրական երգեր են երգում, բայց տասնամյակներ շարունակ հայտարարագրեր չեն ներկայացնում. ՊԵԿ նախագահ

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 13:22
 Մեր երգիչ-երգչուհիները հայրենասիրական երգեր են երգում, բայց տասնամյակներ շարունակ հայտարարագրեր չեն ներկայացնում. ՊԵԿ նախագահ

Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝  մշակույթի ոլորտում առկա է հարկերը չվճարելու մշակույթ: Այս մասին նա ասաց լրագրողներ հետ հանդիպման ժամանակ:

«Օրինակ՝ ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, նրանք հայրենասիրական երգեր են կատարում, բայց որևէ երգիչ-երգչուհի տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ըստ Անանյանի՝ հարսանիքներում նրանք երգերի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար պետք է հարկեր վճարեն, ու նման օրինական պահանջ կա արդեն 25 տարի:

ՊԵԿ նախագահը նշեց, որ դեռևս խորհրդային տարիներից մեր մեջ նստած է՝ պետությանը խաբելը հարգանքի է արժանի: «Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որևէ ձևով ցանկություն ունեն խուսափելու հարկերի վճարումից»,- հավելեց նա:

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica