close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտությունը` ծանր վիճակում. 60 մասնագիտական խորհուրդներից 1-2-ն են լիովին օրենքով ստեղծված

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 12:51
 Գիտությունը` ծանր վիճակում. 60 մասնագիտական խորհուրդներից 1-2-ն են լիովին օրենքով ստեղծված

ԲՈԿ-ում գործում է 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ԲՈԿ նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանը՝ խոսելով աշխատանքային 3 ամսվա արդյունքների մասին:

Նա նշեց, որ այդ իսկ պատճառով էլ ստիպված է եղել սեպտեմբերի սկզբից դադարեցնել մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանություն ընդունելու գործընթացը՝ մինչև հստակ պատկեր ունենան, թե որ մասնագիտական խորհուրդն ինչ չափով չի համատասխանում օրենքներին:

Գոգյանի հավաստմամբ՝ եթե օրենքի ամբողջ խստությամբ հետևեն խորհուրդների գոյությանը, գուցե մնան 1-2 մասնագիտական խորհուրդներ: «Սա գիտական աստիճանաշնորհման համակարգի կոլապսի կհանգեցնի: Եվս երկու շաբաթ կհետաձգենք ատենախոսություններն ընդունելու ժամկետը և ուսումնասիրության արդյունքում կորոշենք՝ խորհուրդներ, որոնք բուժման ենթակա են, և խորհուրդներ, որտեղ գլոբալ փոփոխություններ են պետք: Առաջիկա 2-3 ամսվա ընթացքում խորհուրդները պետք է բերենք օրինական դաշտ: Վերջին ամիսներին ես ներկա գտնվեցի մի քանի պաշտպանության, և պետք է փաստել, որ մասնագիտական խորհուրդներում ոչ մի քննարկում չի լինում»,- ասաց Գոգյանը:

Ըստ նրա՝ այս ամենը հանգեցրել է մի մեծ խնդրի՝ մենք հավատացել ենք, որ Հայաստանում իսկապես ունենք լուրջ գիտություն` տարբեր մասնագիտություններով:

Նա նշեց նաև, որ մասնագիտական խորհուրդների ղեկավարները, խորհրդի անդամները ոչ մի պատասխանատվություն չեն կրում, սակայն առաջիկայում այնպես պետք է արվի, որ եթե խոտան աշխատանքին նրանք հավանություն տան, այլևս կզրկվեն խորհրդի անդամ լինելուց կամ ատենախոսության ղեկավար դառնալուց:

«Պետք է նշել, որ գիտությունը շատ ծանր և հիվանդ վիճակում է, և դրա մեղավորները նաև գիտականներն ու մասնագիտական խորհուրդների ղեկավարներն են, որ քայլ չեն ձեռնարկել այն շտկելու համար: Շատերն իմ՝ երիտասարդ լինելն ու սուր խոսելը կարող են համարել որպես մեծերի հանդեպ հարգանքի բացակայություն, բայց իրականում ուզում եմ ոլորտն ուղղել»,- ասաց ԲՈԿ նախագահը:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica