close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարող են վիճարկել. ԲՈԿ նորանշանակ նախագահի դոկտորականը հաստատվել է

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 12:26
 Կարող են վիճարկել. ԲՈԿ նորանշանակ նախագահի դոկտորականը հաստատվել է

Երբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նշանակվեց այդ պաշտոնին, լուրեր շրջանառվեցին, որ նրա դոկտորական աշխատանքը դեռ ԲՈԿ-ում է և հաստատված չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում Գոգյանը, հաստատելով լուրը, նշեց, որ ինքն իր աշխատանքը հաստատելու խնդիր չի ունենալու: Նա պարզաբանեց, որ ինքը մայիսի 24-ին է պաշտպանել դոկտորական ատենախոսությունը, իսկ հունիսի 6-ին` այն ԲՈԿ տարել: Գոգյանը հունիսի 11-ին նշանակվել էր ԲՈԿ նախագահ:

«Երբ նշանակվեցի ԲՈԿ ղեկավար, բաժնի պետն եկավ ու հարցրեց, թե ի՞նչ է պետք անել, ես էլ պատասխանեցի, որ եթերում հայտարարել եմ՝ իմ ատենախոսության հետ կապված որոշմանը չեմ մասնակցելու, և քանի որ ԿԳ նախարարն իմ վերադասն է, բոլոր հարցերը նրա հետ թող որոշեն: Օրերս՝ օգոստոսի 27-29-ին, ԿԳ նախարարին զեկուցել են, որ աշխատանքս բավարարում է նորմերին, և նախարարը հրաման է տվել, որպեսզի ինձ գիտությունների դոկտորի աստիճան շնորհեն: Բայց ես այդ վկայագիրը, որ դրված է իմ սենյակում, դեռևս չեմ վերցրել»,- ասաց Գոգյանը:

Նա հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ եթե Հայաստանում մաթեմատիկա առարկայից գտնվի գիտությունների մեկ թեկնածու կամ դոկտոր, ով կհամարի, որ ինքն արժանի չէ այդ կոչմանը և պատրաստ է 1 ամսվա ընթացքում քննարկում կազմակերպել, ինքը պատրաստ է վկայագիրը թողնել սեղանի վրա: «Ես պատրաստ եմ, դիմում գրելով, դուրս գալ ԲՈԿ նախագահի պաշտոնից, որպեսզի հետագայում վարչական լծակ չունենամ` դրա վրա ազդելու: Իսկ եթե նման առաջարկ չլինի, ամսի 17-ին կվերցնեմ այն»,- նշեց Գոգյանը:

Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica