close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միհրան Պողոսյանն առաջարկում է 8-օրյա ժամկետում վարչական ակտը վճարելու դեպքում այն կրճատել 50%-ով

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 12:00
  Միհրան Պողոսյանն առաջարկում է 8-օրյա ժամկետում վարչական ակտը վճարելու դեպքում այն կրճատել 50%-ով

ԱԺ-ն քննարկում է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսանի կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրնքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Միհրան Պողոսյանը նշեց, որ նախագծով առաջարկում է կատարել անչափ կարևոր լրացում` վարչական ակտերի վճարման գործընթացում տրամադրել արտոնություն իրավախախտում կատարած անձանց շրջանակներին: Նա առաջարկում է` պատշաճ ժամանակահատվածում տուգանքներ վճարելու դեպքում կրճատել տուգանքի չափը, մասնավորապես` վարչական ակտը ստանալուց հետո 8 օրվա ընթացքում վճարելու դեպքում վճարել գումարի 50 տոկոսը: «Սա չի վերաբերում բոլոր վարչական ակտերին: Որոշակի բացառություններ կան, օրինակ` անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, կամ այնպիսի խախտումները, որոնք իրենց վտանգավորությամբ կարող են լուրջ հետևանքներ ունենալ հանրության վրա»,-  ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ արդյունքում իրավախախտում կատարած անձանց մոտ պատասխանատվություն կստեղծվի տուգանքներ վճարելու համար, կավելանա տուգանքներ վճարողներ թիվը, վճարված տուգանքների թիվը, ինչպես նաև պետական ինքնակառավարման բյուջե մուտքագրվող գումարների չափը: Նրա խոսքով` այս ամենը  կթեթևացնի դատարանների և ԴԱՀԿ ծանրաբեռնվածությունը:

Պողոսյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել օրենքի այն դրույթում, համաձայն որի՝ տուգանքը պետք է վճարվի 15 օրվա ընթացքում: «Սա ձևական բնույթ է կրում: Դրա խախտման դեպքում պատասխանատվություն վրա չի հասնում, ինչը դառնում է աննպատակ, հետևաբար` առաջարկվում է 15-օրյա ժամկետը փոփոխել՝ հասցնելով մինչև վարչական ակտի անբողոքարկելի դառնալը»,- եզրափակեց նա:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica