close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+12°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանը քննարկում է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը

Հասարակություն

10 Սեպտեմբերի 2018, 11:15
 Խորհրդարանը քննարկում է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Մարտին Գալստյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ հիմա ԱԺ-ն իրականացնում է մի պարտականություն, որը նոր է դրված ԱԺ-ի վրա: «ԱԺ նախագահը դիմել է խմբակցություններին, որ այս պաշտոնում առաջարկեն թեկնածուներ, և միայն ՀՀԿ-ն է ներկայացրել թեկնածու, մյուս խմբակցությունները չեն ներկայացրել: Մեր նիստի ժամանակ պատգամավորներից մեկն ասաց` իրենք չեն ստացել ԱԺ նախագահի կողմից առաջարկ: Ես ճշտեցի, այդպիսի առաջարկներ ստացել էին բոլոր խմբակցությունները, սակայն  սահմանված ժամկետում չեն ներկայացրել թեկնածու»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով` Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է, և նա լուրջ աշխատանքային ճանապարհ է անցել:  «Դիլիջանի դպրոցի առաջին տնօրենն է, իսկ այդ դպրոցը դարձել է բրենդ: Մեր հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, որպեսզի նրա թեկնածությունը ներկայացվի ձեր դատին:  Հորդորում եմ` կողմ քվեարկել նրա թեկնածությանը»,- ասաց նա:

Նշենք, որ նախկին կարգը, երբ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, փոխվել է, այժմ խորհրդի անդամներին նշանակում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։ 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica