close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+8°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարցը կքննարկվի գործընկերների հետ. Փաշինյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի մասին

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 10:36
 Հարցը կքննարկվի գործընկերների հետ. Փաշինյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում նաև անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին:

Փաշինյանը նշել է, որ  Հայաստանը դեռ ունի մեկուկես տարի` իր կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացուցիչ ունենալու համար: «Նշանակություն չունի` ինչ ազգանուն է կրում գլխավոր քարտուղարը։ Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում, ինչպեսև նախատեսված է եղել»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը այդ հարցում, ապա Փաշինյանը հայտնել է, որ իրենք պայմանավորվել են քննարկել այդ հարցը գործընկերների հետ և հասնել կոնսենսուսի: «Երբ համաձայնության գանք այդ հարցում, մենք այդ մասին կհայտարարենք»,- ասել է նա:

 Խոսելով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին` ՀՀ վարչապետը նշել է, որ հասկանալի է` առանց Հայաստանի համաձայնության նման որոշումներ չեն կարող կայացվել:

«Ես կարծում եմ, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է հասնել նման նպատակի, ապա նախ պետք է աշխատի ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- հավելել է նա:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica