close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+20°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրավիրել եմ Պուտինին Երևան. Փաշինյան

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2018, 10:15
 Հրավիրել եմ Պուտինին Երևան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին, որում անդրադարձել է իր` Մոսկվա կատարած այցին:

Հարցին` ինչպես է անցել հանդիպումը, նա ասել է. «Հանդիպումն անցել է հիանալի: Մենք շատ երկար քննարկել ենք մեր հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը: Փաստացի մեր հարաբերություններում չկա ոչ մի խնդիր»:

Լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ այցի ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ինչպես դա եղել է Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, Փաշինյանը պատասխանել է, որ մինչ օրս կայացած իր այցերը աշխատանքային են եղել: «Ես դեռ պաշտոնական այցով չեմ եղել Մոսկվայում, իսկ ՌԴ նախագահը` Երևանում»,- նշել է  նա:

Փաշինյանը նաև հայտնել է, որ հրավիրել է ՌԴ նախագահին Երևան: «Մենք պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս այցը կկայանա, եթե ոչ` այս տարվա վերջին, ապա` մյուս տարվա սկզբին»,- նշել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica