close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա. Փաշինյան

Քաղաքական

9 Սեպտեմբերի 2018, 20:41
 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հիմա արդեն պետք է լինի լիարժեք ըմբռնում, որ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա: «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց՝ եթե այդ գործում լիներ քաղաքական բաղադրիչ, Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատության մեջ չէր լինի: «Սա չի նշանակում, որ եթե նա վաղը լինի կալանքի տակ, կստացվի, որ կա քաղաքական կոմպոնենտ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ին, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ: «Եվ այն փաստական հանգամանքները, որ կան, գոյություն ունեն, որոնց  տիրապետում են վարչապետին կից օպերատիվ մարմինները, կարծում եմ, որ նոր լույս կսփռեն ակնհայտի վրա: Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ կասկած, որ որևէ գործի մեջ քաղաքական կոմպոնենտ կլինի»,- հավելեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ինքն իր համար անձնական խայտառակություն կհամարի, որ Հայաստանում իր ղեկավարած կառավարության օրոք քաղբանտարկյալներ լինեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica