close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար. Փաշինյան

Քաղաքական

8 Սեպտեմբերի 2018, 23:07
 Հայաստանը ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է իր նպաստը բերել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրների անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Այս մասին «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` աշխատանքը պետք է միտված լինի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ ես ասում էի, որ ՀԱՊԿ առումով մենք պետք է շատ հստակ մեր դաշնակիցների հետ և իրար առաջ պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն իմանա, թե ՀԱՊԿ շրջանակներում յուրաքանչյուրն ինչ պարտականություններ և ինչ իրավունքներ ունի։ Շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակահապկական, բայց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե վարչապետն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու խոսակցություններին, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար:

«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica