close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք նույնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

8 Սեպտեմբերի 2018, 19:19
 Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք նույնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր։ Ինչպես Մոսկվայից հաղորդում է  «Արմենպրեսի» թղթակիցը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց  ռուսաստանաբնակ հայ գործարարների  հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում:  

«Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում և հայկական, և ռուսական մամուլում, և միջազգային մամուլում խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին: Ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլ, թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպումը  իրենց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով: «Մենք այսօր քննարկեցինք դրանից հետո տեղի ունեցած բոլոր այն իրադարձությունները, որոնք արժանի են քննարկման: Ես ուրախ եմ արձանագրել, որ այդ բոլոր քննարկումներում ընդհանրացրել ենք մեր պատկերացումները և եկել ընդհանուր հայտարարի»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica