close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի գործը բացեցին, դե թող նոյեմբերի 5-ի գործն էլ բացեն, թե՞ тут помню, тут не помню. Շանթ Հարությունյան

Քաղաքական

8 Սեպտեմբերի 2018, 17:03
 Քոչարյանի գործը բացեցին, դե թող նոյեմբերի 5-ի գործն էլ բացեն, թե՞ тут помню, тут не помню. Շանթ Հարությունյան

Բաց ռեժիմը ազատություն չէ: Այս մասին «Վարդաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը: Նա նշեց, որ բաց ռեժիմով կալանքը նպատակահարմար չէ երկու պատճառով՝ նախ պրակտիկ առումով է անհարմարություն առաջացնում, երկրորդ խնդիրը բարոյական կողմն է:

Ըստ Շանթ Հարությունյանի՝ բաց ռեժիմի կալանքն իրեն ոչ մի առավելություն չէր տալու, քանի որ այսպես թե այնպես մի օր խախտում էր անելու ու նորից փակ ռեժիմի կալանքի տակ պահվեր. «Հենա ես նստած եմ բանտում, ինչի՞ պետքա 3 հատ նառուշենի անեմ, որ գամ էլի բանտ»:

Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, Հարությունյանը նշեց. «Ես եմ, ուզում եմ արտահերթ ընտրություններին մասնակցեմ: Ինձ բաց ռեժիմով բաց են թողում, բայց ես իրավուքն չունեմ ոչ ընտրեմ, ոչ ընտրվեմ»:

Հարությունյանը մի դիտարկում արեց. «Փաշինյանն ասում է՝ ես չեմ միջամտելու գործին, թե չէ կնմանվեմ նախորդ ռեժիմին:  Բայց նախորդ ռեժիմին նմանվելու համար միջամտությունը չի լինելու ցուցիչ: Բոլորը իրավունք, նույնիսկ պարտավորություն ունեն միջամտելու: Ինքը երևի չի էլ հասկացել, որ քաղաքական իշխանությունը ոչ թե սխալ է անում, որ միջամտում է, այլ ապօրինի միջամտությունն է, որ պետք է արգելի: Նա կամ չի կարողանում տարբերի, կամ միտումնավոր հերթական մանիպուլիացիան է անում: Եթե չի միջամտել, ո՞նց եղավ մարտի մեկը Քոչարյանի մասով բացեցին: Դե թող նոյեմբերի 5-ի գործն էլ բացի: Թե՞ тут помню, тут не помню, կամ՝ որտեղ իրա քաղաքական շահագրգռությունը կա, գործը կբացի, որտեղ չէ, չէ»:

Շանթ Հարությունյանը նաև նշեց, որ իրենք դատապարտյալների արդարացում ասելով՝ նկատի ունեն արդարադատություն. «Իմ արդարացումը ո՞ր դեպքում կլինի, հո հարևանները, կամ բեսեդկայում չե՞ն որոշելու: Դա պետության օրենքներովա օրինականացվելու: Իսկ էտ մասսան, ով ասումա ՝ դե լավ, թող հելնի, ինքը երկրում ուզումա անարդարադատությունը շարունակվի: Երբ Սերժը իրա թիմակիցներով միակողմանի հալածում էր արդարադատությանը, իրենց ձեռքում ունեին հսկայական ֆինանսական, զինված, թիկնազորային, պաշտոնային ռեսուրսներ: Իսկ էս շերտը, որը իբր Նիկոլինա պաշտպանում ու մեր արդարադատության պահանջին ասումա ոչ, իրանք նույն մարդիկ են ինչ որ սերժի թիմը, ուղղակի դեռ ռեսուրս չունեն: Քյասիբ են, պաշտոն չունեն, ֆեյսբուքում են իրենց ստորությունը անում»:

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica