close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միանգամից չեն սրիկայանում. Շանթ Հարությունյանի ակնարկը

Քաղաքական

8 Սեպտեմբերի 2018, 15:15
 Միանգամից չեն սրիկայանում. Շանթ Հարությունյանի ակնարկը

Շանթ Հարությունյանն այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Ավել վառ նա նամակ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դժգոհություն հայտնելով, որ ինքը զրկված է վարչապետի հայտարարություններին հրապարակավ պատասխանելու հնարավորությունից:

Այսօր արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա վարչապետին հայտնեց իր դիտողությունները: Նախևառաջ Շանթ Հարությունյանը սխալ համարեց այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հակադարձում է իր իսկ ընկերներին հղում անելով:

«Ցավում եմ, որ Փաշինյանը նախորդ ռեժիմի դեմ պայաքարելով հանդերձ վարակի պես տարածումա բացասականը: Համոզված եմ, որ նա մեծ ցավ զգաց, երբ ինքը փողոցային պայքարը սկսեց, բայց իր դաշինքային ընկերները՝ էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը չմիացան իրեն: Հիմա ինքը դա որ ապրելա, ո՞նց ա իրան թույլ տալիս բանտում գտնվող մեկին պատասխանել նրա երկու ընկերներին հղում անելով»,-ասաց նա:

Հարությունյանն իր խոսքում նաև շեշտեց. «Իմիջիայլոց, նենց չի, որ Սերժը միանգամից սրիկայությամբ եկավ իշխանության: Միանգամից չեն սրիկայանում»:

Նա նշեց. «Ես գտնում եմ, որ ես լավ մարդ եմ, բայց իմ երկու ընկերները՝ Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Սարգսյանը, ինձնից էլ լավն են»:

Շանթ Հարությունյանը վարչապետին խորհուրդ տվեց. «Ցանկալիա ինչ որ մեկին բարոյական ճնշման տակ թողելու համար հղում անել ոչ թե նրա ընկերներին, այլ պատմական դեմքերին: Վարչապետը ճիշտ չի անում՝ կոլխոզային  հոգեբանությամբ հակադրությունների նուրբ տակտիկայա կիրառում, ես դրա համար դիտողություն եմ անում»:

Շանթ Հարությունյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե իրեն ազատ են արձակել, սակայն ինքը դուրս չի գալիս բանտից: 

«Եթե նման բան լիներ, էտ մարդիկ չէին կարա ինձ մի րոպե ավել պահեին, չկա տենց բան, դա խաբեությունա: Ասում են` վարչապետնա նման բան ասել, ու դա տարածվելա»,-հայտարարեց նա:

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica