close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղնախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին

Հասարակություն

8 Սեպտեմբերի 2018, 14:02
 Գյուղնախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին

ՀՀ  Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Գյուղնախարության աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղակայված Նոր Արաբկիր զբոսայգում։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշում է, որ դեռևս դպրոցական տարիներից ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին:

Նախարարի խոսքով՝ նման նախաձեռնությունները հասարակության, առավելապես նոր սերնդի մոտ երկրի նկատմամբ սեփականության զգացողություն սերմանելու առաքելություն ունեն: Նա նաև նկատեց, որ աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցում են իրենց երեխաների հետ միասին, ինչն այդ առումով խորհրդանշական է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica