close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+3°
+11°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագածոտնի մարզում համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրված է

Հասարակություն

8 Սեպտեմբերի 2018, 10:48
 Արագածոտնի մարզում համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրված է

Սեպտեմբերի 8-ին,  առավոտյան ժամը 90.00-ին Արագածոտնի մարզում տրվեց համապետական շաբաթօրյակի մեկնարկը:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի  կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն հանայնքներում հստակեցվել են գործողությունների ծրագրիրը, սահմանազատվել են  մաքրման ենթակա տարածքները:

Վաղ առավոտյան մարզպետարանի աշխատակազմը իրեն հատկացված տարածքում էր: Մաքրվեց մարզպետարանի շրջակայքը, բարեկարգվեց  հարակից տարածքը: Այնուհետեւ համայնքներում ամրագրված  մարզպետարանի պատասխանատուները շարժվեցին դեպի համայնքներում իրենց ամրագրված տարածքներ:

Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը: 

Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում իրականացվելու են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապեի բաժին

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica