close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրակաշառք բաժանվելու վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Գլխավոր դատախազություն

Իրավունք

7 Սեպտեմբերի 2018, 21:40
 Ընտրակաշառք բաժանվելու վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Գլխավոր դատախազություն

Այսօր իր ֆեյսբուքյան էջում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի թեկնածու Գրիգորի Երիցյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել էր. «Այսօր տեղեկացա, որ մեր համայնքում՝ Արաբկիրում, ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել»:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica