close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծառուկյանը զրոյից կայացած մարդ է, որտեղ ձեռքը դրել՝ ծաղկեցրել է. Ծառուկյանն` ինքն իր մասին

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 17:51
 Ծառուկյանը զրոյից կայացած մարդ է, որտեղ ձեռքը դրել՝ ծաղկեցրել է. Ծառուկյանն` ինքն իր մասին

Ինչ ասում եմ, անձամբ ես եմ ասում, որ, իմ թիմակիցների հետ քննարկելով Երևանի խնդիրները, տեսել ենք, որ շատ են դրանք, բայց ամենակարևորը 5 խնդիրներն են. ԲՀԿ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ այդ 5 խնդիրը պետք է լուծել ոչ թե 3-5 տարիների ընթացքում, այլ քաղաքապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը:

«Առաջինը լիֆտերի խնդիրն է. այսօր 4957 հատիկ ունենք, որից 10 տոկոսն են նոր, մնացածը` 25-30 տարվա, մեջը չես ուզում մտնես: Ավելի լավ է ոտքով բարձրանամ, քան չգիտեմ՝ մտնեմ, դուրս կգա՞մ, թե՞ չէ»,- ասաց Ծառուկյանը:

Նա չնշեց, թե որոնք են մնացած 4 խնդիրները:

Հարցին, թե գո՞հ է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունից, Ծառուկյանը պատասխանեց, որ մարդն անում է այն, ինչ կարող է: «Մարդ պետք է արած գործ ունենա, կյանքի փորձ ունենա, ոչ թե այսօր տաք-տաք, մեծ-մեծ խոսեն: Ծառուկյանը զրոյից կայացած մարդ է, որտեղ ձեռքը դրել է՝ կանաչեցրել, ծաղկեցրել է»,- հավելեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica