close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Սարգսյանն այցելել է «ՊիքսԱրտ»

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2018, 16:05
 Արմեն Սարգսյանն այցելել է «ՊիքսԱրտ»

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՊիքսԱրտ» ընկերություն, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագրերին ու գործունեությանը:

Շրջայցի ընթացքում «ՊիքսԱրտ»-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաեւ PicsArt հավելվածի հնարավորությունները: Նշվել է, որ ներկայումս հավելվածը 30 լեզվով հասանելի է ամբողջ աշխարհում՝ iOS, Android եւ Windows հարթակներում: Հավելվածն ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր է ունենում, ովքեր ստեղծում եւ վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր եւ տեսանույթ։

Նախագահը ծանոթացել է ընկերության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքով:

Շրջայցից հետո նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավարների հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանը:

Ներկայացվել են նաեւ ընկերության հետագա գործունեության ուղղությունները, միջազգային համագործակցության ներկա իրավիճակն ու ընդլայնման ծրագրերը, ինչպես նաեւ ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրերն ու կրթական հաստատություների հետ համագործակցության խնդիրները:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica