close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2019
USD1487.50
GBP1629.90
EUR1551.07
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը հաստատեց՝ ՌԴ-ն հրաժարվել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում իրականացնել

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2018, 15:11
 Ոստիկանությունը հաստատեց՝ ՌԴ-ն հրաժարվել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում իրականացնել

«Ինտերֆաքս»-ն այսօր հայտնել էր, որ ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը:

Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին. «ՌԴ–ից ՀՀ ոստիկանություն նման գրություն ստացվել է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նման որոշում կայացվել է Հարությունյանի գործով նյութերի ուսումնասիրությունից հետո: Ըստ աղբյուրի` ՌԴ-ում Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն, եթե նա հայտնվի ԱՊՀ երկրներում, նրան կարող են ձերբակալել և արտահանձնել ՀՀ-ին:

Նշենք, որ այս նյութի հրապարակմանը հաջորդեց վարչապետ Փաշինյանի գրառումը, որ բոլոր մարդասպանները պետք է պատժվեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica