close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+3°
+11°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր մասնագետների թիվը 76-ից հասել է 45-ի. ԱՆ

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2018, 14:56
 Գլխավոր մասնագետների թիվը 76-ից հասել է 45-ի. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության գլխավոր մասնագետները հետայսու հանդես կգան որպես նախարարության խորհրդատուներ:

Էականորեն կրճատվել է նաև նրանց թիվը` 76-ից հասցվելով 45-ի: Որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը:

Խորհրդատուների գործառույթների մի մասը, որը նախկինում իրականացնում էին գլխավոր մասնագետները, որոշվել է այսուհետ վերապահել մասնագիտական բժշկական ասոցիացիաներին` նպատակ ունենալով հզորացնել և կարևորել այս կառույցների դերը:

Խորհրդատուների ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Խորհրդատու կարող է նշանակվել ՀՀ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող այն մասնագետը, ով կբավարարի սահմանված չափանիշերին, մասնավորապես, կունենա առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

ԱՆ խորհրդատուն մասնակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի, գործելակարգերի, ուղեցույցների, ընթացակարգերի և այլ իրավական ակտերի մշակմանը, լրամշակմանը, տեղայնացմանը: Պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է առողջապահական միջազգային փորձը, բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառման և ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Պարբերաբար ներկայացնում է բժշկական օգնության ու սպասարկման որակի ցուցանիշերի բարելավման առաջարկներ:

Նախարարի հանձնարարությամբ խորհրդատուներն ուսումնասիրում են քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները, տալիս մասնագիտական եզրակացություններ, առավել բարդ և չճշտված ախտորոշումների, վիճելի դեպքերում դեպքում կամ կլինիկական փորձագիտության ժամանակ իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն, մասնակցում ԱՆ կոնսիլիումներին և այլն:

ՀՀ առողջապահության նախարարություն

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica