close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի և ՌԴ-ի միջև անվտանգության հարցերի քննարկման մեխանիզմը հիանալի է աշխատում. Զախարովա

Աշխարհ

7 Սեպտեմբերի 2018, 14:52
 Ադրբեջանի և ՌԴ-ի միջև անվտանգության հարցերի քննարկման մեխանիզմը հիանալի է աշխատում. Զախարովա

 Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անվտանգության հարցերի քննարկման մեխանիզմը հիանալի է աշխատում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Trend-ի լրագրողի հարցին` արդյո՞ք հարկավոր չէ ինտենսիվացնել այդ հարցով երկու երկրների միջև համագործակցությունը:

 Զախարովան անդրադարձել նաև է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ Մոսկվան ոգևորությամբ է հետևում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ըստ նրա` երկրների միջև համագործակցությունը զարգանում է Ադրբեջանի կառավարության ու ՌԴ կազմի մեջ մտնող սուբյեկտների կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա. ներկայում գործում է նմանատիպ 17 համաձայնագիր:

Զախարովայի խոսքով` ՌԴ-ի և Ադրբեջանի արդյունավետ կապերի մասին է  խոսում Բաքվում մի շարք ռուսական առևտրի տների, բիզնես-կառույցների ներկայացուցչությունների և ավիաուղիների առկայությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica