close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+21°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտին-Փաշինյան` արդեն երրորդ հանդիպումը կարող է որոշիչ դառնալ. Независимая газета

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 14:34
 Պուտին-Փաշինյան` արդեն երրորդ հանդիպումը կարող է որոշիչ դառնալ. Независимая газета

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի  Մոսկվա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու: Ակնհայտ է, որ այդ` արդեն երրորդ այցը կարող է որոշիչ դառնալ միջպետական հարաբերություններում, համենայն դեպս` մոտ ժամանակաշրջանում. գրում է Независимая газета-ն:

Թերթը մեջբերում է Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը` նշելով, որ Մոսկվան հայտարարել է, որ անկեղծ ու լուրջ զրույց է ակնկալում:

«Տողերի արանքում կարելի է տեսնել ակնարկ առ այն, որ եթե հայկական կողմը մտադիր է ասել մի բան, անել այլ բան, ապա ավելի լավ է` այդպես չանի: Ոչ վաղ անցյալից կարելի հիշել, որ Կրեմլից խորամանկ գտնվելու ցանկությունը և փորձն անհաջող դարձան հետխորհրդային երկրներից որոշների համար: Հնարավոր է` հայ վարչապետը հաշվի է առել ուրիշի փորձը»,- գրում է թերթը:

 Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` Մոսկվայում հավանորեն կքննարկվի քաղաքականությունը, որը մտադիր է վարել Հայաստանը, իսկ  իշխանափոխությունից հետո այն նոր է որոշվում:

Անկախ քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով`  խոսքը կարող է գնալ ոչ թե կոնկրետ Փաշինյանի քաղաքականության մասին, այլ նրա թիմի անդամների, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցնում և որոնց չի բավականացնում պրոֆեսիոնալիզմը: Փորձագետի կարծիքով` կասկած չկա, որ Փաշինյանը ձգտում է պահպանել ՀՀ-ի արտաքին ուղեգիծը, սակայն նրա շրջապատի մի մասը դրդում է նրան դիսբալանսի:

Ըստ Պետրոսյանի` հարցերից մեկը, որում Փաշինյանն իր թիմի հետ կարող համաձայն չլինել, վերաբերում է Սիրիա հայ զինծառայողներ ուղարկելուն: «Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ ՀՀ նախկին իշխանությունների հետ: Փաշինյանը չի ցանկանում այն խախտել: Իակ Փաշինյանի թիմի արևմտամետ հատվածը դեմ է դրան` կարծելով, որ նման քայլերը հղի են ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերություննեի վատթարացմամբ»,- կարծում  է նա:

Ըստ Իսկանդարյանի` հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ԼՂ հակամարտության թեման, և այդ հարցում Երևանի դիրքորոշումը կլինի ՀՀ նախկին իշխանությունների դիրքորոշման շարունակությունը:

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica