close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վտանգավոր է այդ ամենը կրիմինալացնելը. փաստաբանը՝ ընտրախախտման համար պատժի խստացման օրինագծի մասին

Իրավունք

7 Սեպտեմբերի 2018, 13:55
 Վտանգավոր է այդ ամենը կրիմինալացնելը. փաստաբանը՝ ընտրախախտման համար պատժի խստացման օրինագծի մասին

Քրեական պատժի խստացմանը միշտ էլ վատ եմ վերաբերվում, քանի որ շատ լավ գիտեմ, թե մարդիկ արդյունքում որտեղ են հայտնվում և այդ պատիժը որտեղ են կրում՝ ինչ դժոխային պայմաններ են այնտեղ տիրում. լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով ընտրախախտումների համար պատժի խստացման մասին օրինագծի մասին:

Նրա խոսքով՝ առաջին հերթին իրականում մենք չունենք ընտրությունների մշակույթ, և դրա ձևավորման խնդիր կա: «Կեղծիքներն այնքան են ազդել ընտրությունների վրա, որ, իմ կարծիքով, մոտակա ընտրություններում դա չի վերանալու, պետք է մի քանի ընտրություններ անցնեն, որպեսզի իրավիճակ փոխվի: Հայաստանի նոր իշխանություններն իրենց գերխնդիրն են համարում ազատ ընտրությունների անցկացումը, և այդ ճանապարհին առաջին փոփոխությունները հենց քրեական ու վարչական օրենսգրքի փոփոխություններն են: Ըստ փոփոխության՝ պատիժները սահմանում են արարքներն ավելի դետալացված»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց նաև, որ իրականում այդ հոդվածները եղել են, սակայն եթե չկա ընտրություն անցկացնելու քաղաքական կամք ու ցանկություն, երբեք չեն անցկացնի, և օրենսդրությունն ամենևին էլ կապ չունի:

Աթանեսյանի խոսքով՝ ինքը դեմ է պատժի խստացմանը, քանի որ վստահ է՝ մեր քրեակատարողական հիմնարկները որևէ կերպ մարդուն չեն ուղղում: «Չեմ հասկանում խստացման իմաստը, քանի որ չկա անհատ, որ իր անհատական նախաձեռնությամբ ընտրական հանցագործություն կատարի: Ընտրական հանցագործությունների կենտրոնները 1-2-ն են, և շատ արագ բացահայտվող հանցագործություններ են: Որևէ անհատ ինքնագլուխ նման գործողության չի գնում: Ուստի՝ խստացնելու իմաստը ո՞րն է: Պատժի արդյունավետությունը դրա ծանրության մեջ չէ, պատժի անխուսափելիության մեջ է: Սա ծեծված սկզբունք է իրավաբանության մեջ»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ արդյունավետը ոչ թե պատժի խստացումն է, այլ ոստիկանությանը հանձնարարելը՝ խախտումների բոլոր դեպքերը բացահայտել: Աթանեսյանի գնահատմամբ՝ նոր օրինագծով չափից դուրս է կարգավորված ամեն ինչ: «Ընտրությանը մասնակցող մեր քաղաքացիներն իրավաբան չեն, ոստիկաններ չեն, որ հասկանան, թե ամեն քայլն ինչպես է պետք անել, որ հանկարծ պատասխանատվության չենթարկվեն: Սովորական քաղաքացու համար, եթե նա շեղվի, ինչ-որ մեկին մի բան ասի, ամեն քայլը՝ ընտրատեղամաս գնալ, այնտեղից դուրս գալը, հղի է 2-3 հանցակազմ ստանալով: Վտանգավոր է դառնում այդ ամենը կրիմինալացնելը: Ես էլ՝ որպես իրավաբան, մտածում եմ՝ գնա՞լ այս ընտրություններին, թե՞ չգնալ, քանի որ հնարավոր է ինչ-որ բան անեմ՝ մեկի հետ սխալ վարվեմ, սխալ խոսեմ, ծրարը մեկ ուրիշին տամ»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունների արդյունքում լարված վիճակ է առաջանում ընտրությունների ժամանակ, որը չպետք է լինի: Ավելին, Աթանեսյանի գնահատմամբ, օրենսդրությամբ կամ կատարելագործմամբ հարցը երբեք չի լուծվի, քանի որ եթե պետական ապարատին հանձնարարված է անտեսել ընտրակեղծիքները, նման բաներ կլինեն: Փաստաբանի խոսքով՝ այդ փոփոխության կարիքը չկար:

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica