close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել. Փաշինյանը` երեկվա` պաշտոնից հեռանալու վերաբերյալ հայտարարության մասին

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 13:08
 Կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել. Փաշինյանը` երեկվա` պաշտոնից հեռանալու վերաբերյալ հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկվա իմ ուղիղ եթերի ստորեւ բերվող հատվածը բազմաթիվ տեղեր մեջբերվել է, բայց կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել եւ իմ կարծիքով սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Ուստի հարկ եմ համարում այստեղ տեղադրել ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում:

«Մեր ամենակարևոր կարգախոսը ըստ էության արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, և ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, չնայած կարծում եմ դա հիշեցնելու կարիք չկա չէ՞ ժողովուրդ, որ ես ինձ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում և աշխատասենյակում համարում եմ ձեր ներկայացուցիչը:

Իմ այստեղ լինելը իմաստավորվում է, իմաստավորվել է, և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով և ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, որոշողը լինելու եք միայն ու միայն դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը, պիտի երաշխավորեմ, քանի դեռ վարչապետ եմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, իսկ էն պահին երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»»:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica