close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա քոռանամ ես քո համար, որ դու մի բան ես ասում, ԱԽ քարտուղարդ`այլ. Շարմազանովը`Փաշինյանին

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 13:05
 Հիմա քոռանամ ես քո համար, որ դու մի բան ես ասում, ԱԽ քարտուղարդ`այլ. Շարմազանովը`Փաշինյանին

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև կա շատ լուրջ խոչընդոտ, որը երեկ փաստեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր` հանրապետական պատգամավորներից մեկը հուզված ասում էր` քոռանամ ես, հիմա քոռանամ ես քո համար, որ մի բան դու ես ասում, անվտանգության խորհրդիդ քարտուղարն այլ բան է ասում: Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է ամեն ինչ այդքան վատ: Ինչո՞ւ է անվտանգության խորհրդիդ քարտուղարն ընդունում, որ խնդիր կա: Հեգնանքով խոսել մեզ հետ պետք չէ: Մենք ընդդիմություն ենք և սրտացավությունից ելնելով ենք ասում։ Ես փաստերն եմ ասում, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի սանրվածքն ինձ դուր չի գալիս»,- ասաց նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Շարմազանովը հարց հնչեցրեց, թե երբ վարչապետը ՌԴ-ին ՀՀ նոր իրավիճակին ադապտացվելու կոչ էր անում, կամ ՌԴ ԱԳ նախարարին ի պատասխան ասում էր, թե ՀՀ-ում շոգ է, իսկապե՞ս հավատում էր, որ սա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Ի՞նչ է, նրա КВН-ական հումորը լա՞վ են ընդունելու ՌԴ-ում, կամ դա դրակա՞ն է ազդելու ՌԴ-ում ապրող հայերի վրա։ Երբ Լավրովն ասում է, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում, մեկ այլ բան են անում, վարչապետը համարում է, որ սա լա՞վ ազդակ է»,- հարցրեց պատգամավորը։

Շարմազանովի խոսքով` խնդիրը միայն հայ-ռուսական հարբերությունների վատթարացումը չէ։ Ըստ նրա` խնդիրներ կան նաև ՀՀ -ԵՄ հարաբերություններում։ «Գնում են Եվրոպա, գալիս են ու ասում՝ ինչո՞ւ մեզ փող չեք տվել, մենք հեղափոխություն ենք արել։ Սվիտալսկու հայտարարությունները տեսանք, չէ՞, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ կանգնեց, ասաց, չէ՞, որ լուրջ ներդրումային ծրագիր Միացյալ Նահանգներից չկա։ Նենց չի, որ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ նենց զարգացրել են հարաբերությունները, որ մնում է` ՌԴ-ի հետ։ Խնդիրն այն է, որ այս մարդիկ չունեն հայեցակարգ»,- հայտարարեց նա։

Շարմազանովը նշեց, որ կառավարությունն ունի 0 հայեցակարգ նաև Արցախի հիմնախնդրի հարցում: «Ասում է` ես գամ, ձեզ հետ կքննարկեմ ու կորոշենք: Ա'յ ընկեր ջան, էս հո Նիկոլի թիվը չի՞, էս ի՞նչ ենք անում մենք, սա խայտառակաություն է, բա կառավարությունն ինչի՞ համար է։ Այսինքն՝ դու պատասխանատվություն չես վերցնում։ Ի՞նչ է, ձեզ թվում է՝ Օբաման ու Թրամփը հավաքել են ժողովրդին ու հարցրե՞լ` Իրաքը ռմբակոծե՞ն, թե՞ չէ»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica