close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2 իրանցիներ մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել մոտ 500 գրամ հերոին

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2018, 12:55
 2 իրանցիներ մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել մոտ 500 գրամ հերոին

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան: Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել են հատել ՀՀ  և ՎՀ պետական սահմանները:

Բագրատաշենի սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում վերջիններիս նկատմամբ իրականցվել է մաքսային հսկողություն։ Նրանց  ուղեբեռների մաքսային զննության արդյունքում թմրանյութ և անօրինական որևէ այլ իր չի հայտնաբերվել, ինչից հետո վերջիններս տեղափոխվել են Նոյեմբերյանի «Ն.Նասիբյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ բժշկական միջամտությամբ մարմինների անձնական զննման ենթարկելու նպատակով: ԲԿ-ում իրականացված մարմինների անձնական զննման արդյունքում ԻԻՀ քաղաքացի Լեիլա Նորալդին Դոստկանի մարմնի մի մասում հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 173 գրամ քաշով գլանաձև, դարչնագույն, հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգված, իսկ մեկ այլ մասում՝ մոտ 96 գրամ քաշով նույնանման զանգված: ԻԻՀ քաղաքացի Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիի մարմնի անձնական զննման արդյունքում վերջինիս մարմնից ևս  հայտնաբերվել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 118 գրամ և 100 գրամ քաշերով թվով երկու հատ գլանաձև դարչնագույն, հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգվածներ: ԻԻՀ քաղաքացիների հայտարարությունների համաձայն՝ հայտնաբերված մոտ 500 գրամ վերոնշյալ զանգվածները հերոին տեսակի թմրանյութ են:

Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, իսկ հայտնաբերվածը փաթեթավորվել, կապարակնքվել, վերցվել է ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica