close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն ԳՈւՄ-ի շուկայում պոմիդորի գին է հարցնում. Շարմազանով

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 12:34
 Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն ԳՈւՄ-ի շուկայում պոմիդորի գին է հարցնում. Շարմազանով

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ կոռուպցիոն բացահայտումներին:

Դիտարկմանը` այս ընթացքում, ինչ իշխանությունները փոխվել են, բացահայտվում են տարբեր չարաշահումներ. պարզվեց` Հրանուշ Հակոբյանը 70 մլն դրամ չգիտենք, թե ինչ է արել, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ժամանակ են չարաշահումներ եղել, ՊՆ-ում վառելիք են «կերել», անգամ վարչապետն է ասում` զարմանում եմ, Շարմազանովն արձագանքեց. «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է ԳՈՒՄ-ի շուկա, պոմիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ ա մտնում: Կամ` գործ անելու փոխարեն մեր  կառավարության սիրելի գործընկերները զբաղված են` շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ հին Հռոմից դեռ կա` հաց և տեսարաններ. հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած: Բանանն էժանացավ, մեռան` կոխելով աչքներս: Բանանն էժանացավ, միսը հարյուր անգամ թանկացավ»:

Նա նշեց, որ կոռուպցիայի հետ կապված կա անմեղության կանխավարկած, բայց ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի:

«Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են: Հենց կբացահայտվի, դատական որոշում կլինի, կխոսենք: Հայտարարեցին` տուշոնկա- մուշոնկա, կարողանալո՞ւ են իրենք... Ես Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ, նա պաշտոնապես խնդրել է փոխանցել, որ ինքը դրանց հետ կապ չունի: ԱԱԾ տեսանյութի մասին էլ ասեմ, քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, թիվ մեկ խնդիրը դա անմեղության կանխավարկածն է: Վարչապետը ո՞ր իրավունքով է կանգնում` մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Դա որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- ասաց Շարմազանովը:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica