close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունն ընդունել է մեր առաջարկությունները. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 12:04
 Կառավարությունն ընդունել է մեր առաջարկությունները. Արփինե Հովհաննիսյան

Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունեց միաձայն: Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Նշենք, որ նախագիծը վերաբերում է ընտրական բարեփոխումներին: Այն բուռն քննադատությունների էր արժանացել պետաիրավական հանձնաժողովում և առաջին ընթրեցմամբ հարցի քննարկման ժամանակ: Պատգամավորները առաջին ընթերցմամբ վերապահումով էին կողմ քվեարկել` առաջարկելով կառավարությանը` երկրորդ ընթերցմանը փոփոխությունների ենթարկել օրինագիծը:

Կառավարությունն ընդունել էր պատգամավորների առաջարկները: Նշենք, որ նախագծում վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները: Բացի այդ` առաջարկվում է որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ, և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգավորություն չեն ներկայացնում, այլ, ընդհակառակը, խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը և հատկապես կառավարության ներկայացուցիչ` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին:

«Գոհունակությամբ փաստենք, որ կառավարությունն ընդունել է մեր բոլոր առաջարկությունները: Փաստորեն, կառավարությունը, հատկապես` փոխնախարար Հովհաննիսյանը, դրսևորեց բարձր պրոֆեսիոնալիզմ ու ադեկվատություն, և նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը հորդորեց կառավարությանը, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ապահովվի թափանցիկությունը և կիրառվեն տեսախցիկները: «Ուզում եմ հույս հայտնել, որ մենք հետքայլ այս առումով չենք գրանցի»,- հավելեց նա:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica