close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն թույլ չի տա խորհրդարանի ցրումը. «Իրատես»

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 10:25
 ՀՀԿ-ն թույլ չի տա խորհրդարանի ցրումը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը մտածում է ինչպես անել, որ վարչապետը հրաժարական չտա, իսկ խորհրդարանն էլ ինքնալուծարվի, ԱԺ մեծամասնությունը հանգիստ հետևում է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխության այդ տարբերակի միս ու արյուն ստանալուն: Նախկին իշխանություններին դա չի անհանգստացնում մի պարզ պատճառով: Ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջելու իրեն մնացած վերջին հնարավորությունը:

«Մենք մեր դե՞մ ենք քվեարկելու, որ նման փոփոխություն ընդունվի: Եթե Նիկոլ Փաշինյանը, որ ողջ հանրության վստահությունն իրենն է համարում, վախենում է հրաժարական տալուց, մենք ինչո՞ւ ենք հենց այնպես հանձնում մեր իշխանությունը: Թող խորհրդարանն էլ ընդդիմադիր լինի, ի՞նչ է եղել որ»,- նշեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը:

Մնում է հասկանալ, թե Փաշինյանի իշխանությունը սահմանադրական փոփոխության ինչ տարբերակ պետք է մտածի, որ և՛ ինքը մնա վարչապետի պաշտոնում, և՛ ՀՀԿ-ին համոզի սեփական «մահվան» կոճակը սեղմել, և՛ խորհրդարանն ինքնալուծարվի, և՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն: Փաստորեն, նախորդ վարչապետի «հագով» ձևված սահմանադրությունը նոր վարչապետի համար, այդուհանդերձ, «նեղ» է ստացվել»:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica