close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է. «Իրատես»

Քաղաքական

7 Սեպտեմբերի 2018, 09:57
 Ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երեւում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երեւանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, մոտակա մարզերի ոստիկաններն են հաճախ ծառայություն իրականացնում մայրաքաղաքում:

Մեկ այլ ուսումնասիրության «նյութ» է ոստիկանապետի աշխատաոճը: Համակարգում արդեն սովորական են դիտարկում այն հանգամանքը, որ Վալերի Օսիպյանը թերանում է աշխատանքում: Ոստիկաններն անգամ պատմում են, որ հաճախ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ ինչ-որ գործ ուղարկվում է բոլորովին այլ վարչություն, զեկուցագրերը գնում են այլ ուղղություններով, իրական «տերերին» չեն հասնում, ու աշխատանքը տապալվում է:

Ի դեպ, որեւէ նշանակում, ըստ համակարգի աշխատակիցների, առանց վարչապետի ուղիղ հավանության չի լինում: Բոլոր պաշտոնների նշանակման գործում անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica