close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պրոֆեսիոնալները, ովքեր սիրում են բանակը, լուսաբանում են այն գրագետ ու ճիշտ. Դավիթ Տոնոյան

Հասարակություն

6 Սեպտեմբերի 2018, 22:15
 Պրոֆեսիոնալները, ովքեր սիրում են բանակը, լուսաբանում են այն գրագետ  ու ճիշտ. Դավիթ Տոնոյան

Սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական լրագրություն – 2018» խորագիրը կրող երկշաբաթյա տեսական և գործնական դասընթացի մասնակիցներին:

Կարևորելով լրագրողների և պատմաբանների դերը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև իրադարձությունների օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանման գործընթացում, Դավիթ Տոնոյանը նշել է. «Թեև լրագրողների մի մասը  դասընթացից հետո որոշ ժամանակ աշխատելով պաշտպանական համակարգում, հետագայում փոխում են իրենց ոլորտը, այնուամենայնիվ մեր աշխատանքը տալիս է իր արդյունքը: Պրոֆեսիոնալները, սրտացավ մարդիկ, ովքեր սիրում են բանակը, լուսաբանում են այն գրագետ  ու ճիշտ և հենց իրենք են որակ ձևավորում»:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նմանօրինակ դասընթացները, որոնք կարող են անհրաժեշտ լինել մարտական գործողությունները լուսաբանող ռազմական լրագրողներին:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, անդրադարձել սահմանային իրավիճակին, ԶՈւ մարտական պատրաստությանն ու առաջիկա ծրագրերին, դասընթացների մասնակիցներին հանձնել հավաստագրեր։

Միջոցառման ընթացքում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ հրատարակված «Ռազմական լրագրություն» ռազմամեթոդական ձեռնարկը:


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica