close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+13°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որևէ դրսևորում. ոստիկանություն

Հասարակություն

6 Սեպտեմբերի 2018, 21:43
 Չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որևէ դրսևորում. ոստիկանություն

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը և Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին:

Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երևան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել և բացառել քաղաքացիների կողմից չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: Աղասի Կիրակոսյանը հիշեցրեց, որ առջևում նաև Անկախության հռչակման օրն է, տոն, որ մեծ շուքով է նշվում ողջ հանրապետությունում, և որպեսզի այդ տոնական տրամադրությունը որևէ կերպ չխաթարվի, ոստիկանական կարգախմբերը պետք է կրկնակի աչալուրջ լինեն: 

Խորհրդակցության ժամանակ առանձնակի մանրամասն խոսվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրության ժամանակ ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության պետի տեղակալները շեշտեցին, որ չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որևէ դրսևորում: 
Օրկարգային թեմաներից էր` հոկտեմբերի 6-13-ը Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի ընթացքում ոստիկանության խնդիրները: «Ըստ նախնական տվյալների, մոտ 30 պետություններից 4-ից 5000 օտարերկրյա քաղաքացի է գալու և նրանք մեր երկրի մասին պատկերացում են կազմելու նաև ոստիկանության ծառայությունը տեսնելիս»,- ասաց Աղասի Կիրակոսյանը: 

Խորհրդակցությանը քննարկվեց նաև, թե որոնք են լինելու ոստիկանության գործողություները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անդրադառնալով` ոստիկանության պետի տեղակալները ևս մեկ անգամ ընդգծեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կոռուպցյոն դրսևորումները բացառելու պահանջը` հիշեցնելով որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։ 
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանման ղեկավարներին տրվեցին կոկնկրետ հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանություն

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica