close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 19:17
 Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում  են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Սեպտեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

Հաջորդ օրն Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքքալիսթերի հետ: Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, երկրում ժողովրդավարական իրավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում առկա միտումներն ու մարտահրավերները: Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր:

Նույն օրը հանձնաժողովի նախագահը եւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Ռեբեքա Հարմսը քննարկումներում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է իշխանության ճյուղերի հավասարակշռված փոխգործակցությունն ու Սահմանադրությամբ երաշխավորված տարանջատումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ Հայաստանում քաղաքական ուժերի փոփոխություններից՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ցանկացած կառավարության առաջնահերթությունը:  

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica