close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրում մեքենա է այրվել.վարորդը այրվածքներ է ստացել

Հասարակություն

6 Սեպտեմբերի 2018, 18:37
 Արմավիրում մեքենա է այրվել.վարորդը այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` գյուղտեխնիկումի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ա. Մ., 1948 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:47-ին:

Այրվել են ավտոմեքենայի շարժիչը և սրահը՝ ամբողջությամբ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Մ.-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է Երևան քաղաքի ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ԱԺ նիստը` ուղիղ
22 Ապրիլի 2019, 10:03 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica