close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տպավորություն չունեմ, թե Մոսկվան աջակցում է Քոչարյանին. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 16:11
 Տպավորություն չունեմ, թե Մոսկվան աջակցում է Քոչարյանին. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրն առանձին պետք է դիտվի հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Չեմ բացառում, որ կան անձնական հարաբերություններ, որոնք ունեցել են իրենց բարերար կամ ոչ այդքան բարերար նշանակությունը, որովհետև երկկողմ հարաբերությունները նաև անձերի շփում են ենթադրում: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է լավ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ  նրա կողմից արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ կոնտեքստում պետք է դիտել»:

Դիտարկմանը, թե փորձագիտական որոշ շրջանակների պնդումների համաձայն՝ Մոսկվան աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, պատգամավորն արձագանքեց, որ նման տպավորություն չունի: «Ես այդպիսի տպավորություն չունեմ, բայց, բնականաբար, ՌԴ-ն այն երկիրն է, որն ունի անմիջական շահեր այս տարածաշրջանում, իսկ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններն այդ շահերի կիզակետում են միշտ եղել»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ռուսական մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ռուսական կողմը հրաժարվում է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում արտահանձնել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Ռուստամյանն ասաց, որ հարցը մտահոգիչ է: «Սրանք իսկապես մտահոգիչ են, և մեզ համար էլ կարևոր է հասկանալ, թե խնդիրների լուծումն ինչ դաշտում պետք է գտնել: Սա նշանակում է, որ, այո, Ռուսաստանն անթաքույց ասում է, որ այն, ինչ քրեական հետապնդման առումով տեղի է ունենում Հայատանում, դրանից, մեղմ ասած, ոգևորված չէ»,- նշեց նա:

Պատգամավորը նաև ասաց, որ այս ամենը չպետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: «Եթե ռուսական կողմը ապաստան տա նրան, ապա դա կնշանակի, որ նրանք համարում են, որ այդ անձը հանիրավի հետապնդվող է»,- եզրափակեց Ռուստամյանը:

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica