close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկվող նախագիծն ինձ մոտ առաջացրել է որոշ մտահոգություններ. Արմենուհի Կյուրեղյան

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 15:21
 Առաջարկվող նախագիծն ինձ մոտ առաջացրել է որոշ մտահոգություններ. Արմենուհի Կյուրեղյան

Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր ընտրական բարեփոխումների մասին նախագիծը, ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը՝ ասելով. «Այո, մինչև հիմա մեր երկրում առկա է եղել ժողովրդի մեջ դժգոհություն գրեթե բոլոր ընտրությունների արդյունքների վերաբերյալ, վստահությունը գրանցված արդյունքների նկատմամբ միշտ ցածր է եղել, և եթե վերլուծենք ԱԺ վերջին ընտրությունների արդյունքների նկատմամբ գնահատականները, ապա կտեսնենք, որ արձանագրվել է փաստ, ըստ որի` ընտրատեղամասերում ընտրակեղծիքներ չեն գրանցվել, և հիմնական դժգոհությունը եղել է ընտրատեղամասերից դուրս՝ ընտրակաշառքի բաժանման երևույթի դեմ:

Եվ ես, իհարկե, ողջունում եմ առաջարկվող խստացումն այդ երևույթի՝ ընտրակաշառք բաժանելու և վերցնելու դեմ:

Ուզում եմ հիշեցնել, որ այս ամբիոնից բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության մասին ես բարձրաձայնել եմ դեռևս Աժ-ում նոր կառավարության հետ առաջին հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կարևորն այն է, որ այս նախագծում անդրադարձ է կատարվում բարեգործությանը՝ որպես ընտրակաշառքի մեխանիզմի, այն  կիրառելը դիտարկվում է պատժելի գործողություն, և նախատեսվում են համապատասխան պատժամիջոցներ:

Սակայն առաջարկվող նախագիծն ինձ մոտ առաջացրել է որոշ մտահոգություններ, որոնք բխում են նախագծում օգտագործված` ոչ միարժեքորեն սահմանվող տերմիններով` խոստանալ, խոստում ընդունել: Եթե տերմինը միարժեքորեն հնարավոր չէ սահմանել, ապա ապացուցել, որ նման խախտում է տեղի ունեցել կամ տեղի չի ունեցել, որն այս դեպքում ավելի կարևոր է, ավելի դժվար է, եթե ոչ` անհնար:

Գիտեք` մաթեմատիկան և իրավագիտությունը ճշգրիտ գիտություններ են, բայց եթե մաթեմատիկայում աշխատում է ապացուցման ենթադրությունների ու հակասությունների մեթոդը, այսինքն` ենթադրում ենք մի բան, քայլերի ընթացքում ստանում ենք հակասություն, ապա եզրահանգում ենք, որ ենթադրությունը սխալ էր, ապա նույն մեթոդով իրավագիտության մեջ աշխատելը, չգիտեմ, ինչքանով է ճիշտ: Չէ՞ որ մաթեմատիկայում գործ ունենք a,b,c  վերացական մեծությունների հետ, իսկ իրավագիտության մեջ՝ a,b,c  կոնկրետ մարդկանց հետ: Եվ մեկ կամ մի քանիսի հայտարարությամբ քաղաքացուն մեղադրել կաշառք վերցնելու կամ խոստում տալու մեջ՝ անընդունելի է, թեկուզ հետո ապացուցվի, որ հայտարարությունը սխալ էր: Այս դեպքում գործ ունենք մարդու արժանապատվության և բարի համբավի խաթարման, հանրության մեջ նրա մասին ապատեղեկատվության տարածման հետ: Պետք է անպայմանորեն վերանայել նախագծում նման` ոչ միարժեք սահմանվող տերմինների օգտագործման հարցը:

Եվ կա մի կարևոր բան էլ: Կառավարությունն այսօր առաջարկում է  այս նախագիծը` այն նկատառումով, որ այն կկիրառվի Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ: Բայց չմոռանանք, որ  ընտրությունները 3 հիմնական դերակատար ունեն՝ պետություն, ընտրվող և ընտրող: Այս նախագծով օրենքում էական փոփոխություններ են առաջարկվում` հատկապես ընտրողներին ուղղված: Արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում հանրության լայն շրջանում այս օրենքի փոփոխության մասին տեղեկատվության ապահովման համար և ի՞նչ մեխանիզմներով: Պետք է հաշվի առնենք, որ քաղաքացիների այն խումբը, որին ուղղված են այս խստացումները` կաշառք վերցնելու և խոստումներ տալու համատեքստում,  հիմնականում քիչ են օգտվում համացանցից, և հույս դնել միայն համացանցով տեղեկատվության ապահովման վրա, թերի կլինի: Կուզեի հասկանալ` արդյո՞ք նախատեսվում են հանրությանը օրենքի մեջ առաջարկվող փոփոխությունների մասին տեղեկատվության ապահովում և ի՞նչ մեխանիզմներով:

 Չմոռանանք, որ ժամանակը շատ կարճ է, իսկ նման տեղեկատվության ապահովումն, ըստ ինձ, անհրաժեշտություն է»:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica