close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ վերանայեք. Շարմազանովը` կառավարությանը

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 14:54
 Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ վերանայեք. Շարմազանովը` կառավարությանը

Փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ, ոտքի վրա բերել ԱԺ և շտապ ընդունել, ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա ձև և բովանդակություն. ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ընտրական բարեփոխումների հարցը:

Շարմազանովը հիշեցրեց, որ գործող իշխանությունը, երբ ընդդիմություն էր, քննադատում էր նախկին իշխանություններին այն բանի համար, որ նախագծերը խորհրդարան էին բերվում հապշտապ: «Հիմա կառավարություն-ԱԺ հարաբերություններում որևէ բան չի փոխվել: Խնդրում և պահանջում եմ` այսուհետ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելով, առաջնորդվել ոչ թե քաղաքական շահով, այլ օրենքին տալ համապատասխան բովանդակություն»,- ասաց նա:

Շարմազանովը հորդորեց հաշվի առնել հնչած մտահոգությունները: «Չկա մի քաղաքական ուժ, որը դեմ է փոփոխությունների գաղափարին, բայց ինչպե՞ս պետք է դրանք իրագործվեն: Համամիտ եմ Արամ Սարգսյանի հետ, որ վհուկների որս չպետք է լինի: Էդ մոլուցքից դուրս եկեք՝ մարդկանց բռնելու: Կա հանրային իրազեկման խնդիր: Տեսականորեն` պոտենցիալ կաշառք տվողը  հասկանում է` բա էս ժողովուրդը տատիկ է, պապիկ է:  Խնդրում եմ, շատ լուրջ վերաբերվեք: Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ վերանայեք»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica