close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ինչ տարբերություն` երբ է զոհվել որդիս». զոհված զինվորների մայրերը բողոքում են

Հասարակություն

6 Սեպտեմբերի 2018, 14:12
 «Ինչ տարբերություն` երբ է զոհվել որդիս». զոհված զինվորների մայրերը բողոքում են

Կառավարության շենքի առջև աստիճաներին նստած  էին սևազգեստ կանայք: Տարբեր տարիների զոհված զինծառայողների մայրերն էին, եկել էին կառավարությանը, հատկապես` վարչապետին տեղեկացնելու, որ իրենք իրենց տրամադրվող տեղեկանքով, որում ասվում է, որ իրենք զոհված զինվորի ծնող են, ոչինչ էլ չեն կարողաննում անել` ո'չ անվճար բուժգնություն են ստանում, ո'չ էլ անգամ թանկանոց վիրահատությունների ժամանակ են զեղչեր ունենում, եթե անում են, ապա` չնչին:

«Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Արմենակյանը, ում որդին նույնպես զոհվել է ծառայության ընթացքում, yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենցից շատերը կորցրել են միակ զավակին, կան կանայք, ովքեր կորցրել են ամուսիններին նույնպես  ու հիմա ապրում են միայնակ ու անօգնական: Պետության տրամադրած չնչին գումարով էլ ապրել չեն կարողանում, անգամ կոմունալները վճարելիս դա չի բավականացնում: Իսկ իրենց տեղեկանքով էլ առողջական խնդիրները լուծել չեն կարողանում: Նրանք վիրավորված են այս, իրենց բնորոշմամբ, «արհամարհված» վիճակից, հատկապես, որ վերջին շրջանում զգում մեծ տարբերություն իրենց` 2016թ.-ից առաջ որդի կորցրածների ու Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որդի կորցրած մայրերի միջև:

«Ես էս ապրիլ ամիսը սկսեցի ատել: Անգամ եկեղեցին հին ու նոր մահացածների մեջ տարբերություն չի դնում: Իսկ մեր երկրում առանձնացնում են, տարբերակում են զոհերին` այս ամսին է զոհվել, թե` սրանից հետո: Չի կարելի, դա անթույլատրելի է: Վարչապետն ի լուր ողջ ազգի հայտարարեց, որ իր որդին գնում է ծառայելու` կամավոր, իսկ մեր որդիներն ինչպե՞ս գնացին: Եթե մենք չենք հայտարարել, դա դեռ չի նշանակում, որ իրենց կամքով չեն գնացել ու զոհվել: Հունվարի 1-ից Ապրիլյան  պատերազմում զոհվածների  համար 250.000 դրամ է սահմանվում, իսկ, օրինակ, ես (որդուն կորցրել է 2002թ.-ին) 30.000 դրամ եմ ստանում և 31000 դրամ էլ` պարգևավճար: Ի՞նչ տարբերություն` երբ է զոհվել որդիս, զոհվել է հայրենիքին ծառայություն մատուցելիս»,- բոլոր մայրերի անունից իրենց բողոքը արտահայտեց Գոհար Արմենակյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica