close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օսիպյանը խուսափեց գնահատական տալ Մարտի 1-ի գործողություններին

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 12:34
 Օսիպյանը խուսափեց գնահատական տալ Մարտի 1-ի գործողություններին

Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մարտի 1-ի գործին. նոր քրեական գործ է հարուցվել ոստիկանության մի քանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: «Չեմ բացառում, որ Մարտի 1-ի գործողություններում ընդգրկված են եղել ոստիկանական որոշ ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Ինչ վերաբերում է փաստաթղթեր կեղծելուն, ոստիկանապետը նշեց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ չի տիրապետում թեմային, պարզաբանումներ կներկայացնի ՀՔԾ-ն:

«Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է: Թե ո՞վ է արել, չեմ կարող ասել: Եկեք ոչինչ չբացառենք, բայց եթե փաստաթուղթ կեղծող է եղել, թող պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Օսիպյանը:

Հարցին, թե Մարտի 1-ին ի՞նչ հրաման է եղել` ուղղված ոստիկանությանը, պատասխանեց. «Ես տեղյակ չեմ»:

Ոստիկանապետը հորդորեց լրագրողներին` հրամանի վերաբերյալ հարցերն ուղղել այն պաշտոնյաներին, որոնք այդ օրը վերադաս են եղել: Հավելեց, որ այդ օրը հերթապահել է Ազատության հրապարակում` հարյուրավոր ոստիկանների նման. հրաման էր տրվել` պահպանել հասարակական կարգը, զենք-զինամթերք չի տեսել, փայտեր, մահակներ տեսել է մարդկանց ձեռքին:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միակ երկիրն է, որտեղ փորձ է արվել նման ձևով կրքերը հանդարտեցնել, ինչպես եղավ Մարտի 1-ին, կա՞ն երկրներ, որտեղ ցույցերը ցրելիս`զոհեր են գրանցվել, իսկ նախագահը դրա համար դատապարտվել է, Օսիպյանը պատասխանեց. «Ուսումնասիրելով միջազգային փորձը, մասնավորապես` զարգացած երկրների փորձը, օրենքը նախատեսում է տարբեր միջոցներ կիրառել ցույցը ցրելիս, սակայն որևէ մեկը չի կարող անօրինական հրահանգներ տալ: Կան երկրներ, որտեղ ցույցը ցրելիս զոհեր են գրանցվել, բայց ես բացառում եմ, որ ներկայիս Հայաստանում նման բան լինի: Բացառություն կարող են լինել այն բացառիկ դեպքերը, երբ ցույցերը վերածվեն մասսայական անկարգությունների, բռնի ուժով իշխանությունը տապալելու փորձի, երբ ցուցարարների կողմից կիրառվի զենք, բնական է` նման իրավիճակում իրավապահները պետք է գործողությունների դիմեն, բայց ներկայիս Հայաստանում չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքացիները նման գործողությունների գնան»:

Իսկ թե ինչպե՞ս կգնահատի Մարտի 1-ի գործողությունները, Օսիպյանը խուսափեց գնահատական հնչեցնել:

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica