close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է լավ ծանրութեթև անել. Ֆարմանյան

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 12:25
 ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է լավ ծանրութեթև անել. Ֆարմանյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն մեր պետության համար` անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է իշխանությունը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Ըստ նրա` կան խնդիրներ, որոնց լուծումը կարևոր է իշխանության և ժողովրդի համար: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների վերաբերյալ, նաև հուսով ենք, որ այն բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, կբխեն ՀՀ ազգային պետական շահերից»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ցանկանում է, որ ՀՀ նոր իշխանություններն առաջնորդվեն երկրի պետական շահերով, իսկ դա ենթադրում է Հայաստանի արտաքին քաղաքականության նախորդ ուղեգծի շարունակություն, բայց շարունակություն, որը միս ու արյուն է ստացել և չի մնացել հայտարարությունների մակարդակում: Ֆարմանյանը հույս հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կվերանան խութերն ու բացերը:

Հարցին` Փաշինյան-Պուտին հանդիպումն իր նշած բացերն ու խութերը կհարթի՞, պատգամավորը պատասխանեց, որ ինքն առանձին հանդիպումներով չէ, որ պայմանավորում է երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավումը: «Այս խնդիրների հարթեցումը շատ ավելի համակողմանի գործընթաց է, և Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին վերաբերող ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է լավ ծանրութեթև անել»,- նշեց նա:

Դիտարկմանն էլ` ՀՀ իշխանություններն ասում են, թե Հայաստանն արդեն հավասարը հավասարի հետ է բանակցում Ռուսաստանի հետ, ի տարբերություն նախորդների, Ֆարմանյանը պատասխանեց, որ ինչպիսին էլ լինեն մեր ցանկությունները, միջազգային հարաբերություններն ունեն իրենց անխախտ կանոնները:

«Եթե դուք կարծում եք` միջազգային հարաբերություններում ՀՀ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մոնտեներգոն և Նեպալն ունեն նույն հարաբերությունները, դա նշանակում է, որ մենք առնվազն ծանոթ չենք միջազգային հարաբերություններին: Այլ բան, որ ցանկացած պետություն մշակում և իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը, ուղղորդվում է իր շահերով: ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ խնդիրը շատ պարզ է` այդ հարաբերությունների խորացումը բխում է թե' ՀՀ-ի, թե' ՌԴ-ի շահերից»,- եզրափակեց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica