close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդուն 3 տարի ազատազրկել, ինչ է, թե նա խոստացել է մեկին կողմ քվեարկել, ճիշտ չէ. Գևորգ Պետրոսյան

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 12:05
 Մարդուն 3 տարի ազատազրկել, ինչ է, թե նա խոստացել է մեկին կողմ քվեարկել, ճիշտ չէ. Գևորգ Պետրոսյան

Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է մեկ հարց` Քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելը: Դա ենթադրում է ընտրական բարեփոխումներ: 

Երեկ պետաիրավական հանձնաժողովը վերապահումով կողմ քվեարկեց նախագծին, որ այսօր հարցը հնարավոր լինի քննարկել ԱԺ նիստում:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է ներկայացնում: «Արտակարգ նիստը չտապալելու համար հանձնաժողովում կողմ ենք քվեարկել նախագծին, մինչդեռ այն պետք է քննարկվի և շտկվի»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետորսյանը ևս մտահոգություն հայտնեց. «Չկա մեկը, ով դեմ չէ ընտրակեղծարարություններին և ընտրակաշառքին, բայց չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել: Կա նպատակ՝ ընտրությունները զերծ պահել նման միջամտություններից, բայց չի կարելի այդ զերծ պահելն անել ավելի կարևոր շահեր ոտնահարելու հաշվին: Այս արտաիրավակարգավորումը ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին»,- նշեց նա:

Պետրոսյանն ընդգծեց, որ խիստ մտահոգիչ է հատկապես այն դրույթը, որ մարդ չիմացաբար կամ որոշակի ազդեցության տակ խոստումներ տա ու դրա համար մինչև 3 տարի ազատազրկվի: «Մարդուն 3 տարի ազատազրկել, ինչ է, թե նա խոստացել է մեկին կողմ քվեարկել: Սա հակասում է քրեական իրավունքի գիտությանը: Քրեական իրավունքի գիտությունը թույլ չի տալիս մարդկանց իրենց մտքերի ու մտադրությունների համար ենթարկել պատասխանատվության: Խոստումը հավասարեցված է կաշառք տալուն. այստեղ խախտված է արարքի նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»,- նշեց նա:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica