close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի

Հասարակություն

6 Սեպտեմբերի 2018, 11:30
 Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի

Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, 2018թ. հոկտեմբերի 1-ից սկսած, 50 հազարից կդառնա 150 հազար դրամ: Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ երկրորդ երեխան: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Վարչապետ Փաշինյանը կատակեց այս թեմայով` դիմելով պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանին: «Ձեր աչքերում ես կարդացի, որ կողմ եք հատկապես երկրորդ տղա երեխաների ծնվելուն, և որ նրանք շուտ դառնան 18 տարեկան»,- ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքը առավել կարևորում է երրորդ ու չորրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը ավելացնելու հարցը:

Փաշինյանը կրկին կատակեց. «Մի այսպիսի տեխնիկական հարց կա` առանց երկրորդ երեխայի, երրորդ ու չորրորդ չի կարող ծնվել»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե որտեղի՞ց են հատկացնելու այդ գումարները: Թանդիլյանը պատասխանեց, որ գումարը նույն` երեխայի ծննդյան միանվագ նպաստի ծրագրից է, պարզապես այս ծրագրում խնայողություն է առաջացել, քանի որ ծնունդների թիվն է նվազել:

Առողջապահության նախարարը հավելեց, որ ծնունդների անկման միտում կա. այս տարի 3000-ով ավելի պակաս երեխա է ծնվել, նախորդ տարվա համեմատ, և այս որոշումը կխթանի ծնունդների աճը:

Որոշման հաստատումը հետաձգվեց  տեխնիկական որոշ հարցերի պատճառով: Վերջում վարչապետը հավելեց. «Մեզ համար իսկապես կարևոր է ծնելիության բումը»:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica