close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+15°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալները նվազել են. «Ժողովուրդ»

Քաղաքական

6 Սեպտեմբերի 2018, 10:11
 Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալները նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալները սկսել են նվազել, այն էլ մտահոգիչ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները նվազել են 20 տոկոսով: Անցած տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 243 հազար 100 տոննա պղնձի խտանյութ` այս տարվա նույն ժամանակահատվածի 194 հազար 400 տոննայի դիմաց:

Հայտնի է, որ 2016 թվականի վերջից սկսած պղնձի միջազգային գները աճել են, եւ այդ միտումը շարունակվել է անցած տարում, ինչն էլ զգալի դրական ազդեցություն էր թողել արտահանման վրա: Իսկ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը: Բայց հիմա, չնայած միջազգային շուկայում բարձր գներին, արդյունահանումը նվազել է առանցքային հանքարդյունաբերողների չաշխատելու հետեւանքով. օրինակ` չի շահագործվում Թեղուտի հանքավայրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica