close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+11°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք սայթաքածներին չենք խփելու. Արտակ Զեյնալյանը` Հայկ Մարությանի մասին

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 22:50
 Մենք սայթաքածներին չենք խփելու. Արտակ Զեյնալյանը` Հայկ Մարությանի մասին

Այսօր տեղի ունեցավ  «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պաշտոնական բացումը, որի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Նա նախ հայտարարեց, որ իր համար հոգեհարազատ է թե  արդարադատության նախարարի , թե  Երևանի քաղաքապետի պաշտոնը:

«Երևանցին ինչպես որոշի, ես այնտեղ կծառայեմ: Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը՝ Երևանը կառավարելու»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մրցակցության հարցերին, նա կարծիք հայտնեց, որ Երևանում պետք է մերժվածներ չլինեն: «Մարդիկ ազատ են, և մենք չպետք է մերժենք որևէ մեկին, անկախ նրանից՝ նրանք որքան ընտրազանգված ունեն: Մարդը Երևանում ազատ պետք է լինի, և մենք որևէ մեկին չենք մերժելու»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում մրցակցի` «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե իրենք սպիտակ ուժն են, մնացածը` սև ուժեր, և որ իր թիմի դեմ խաղ չկա, Արտակ Զեյնալյանը պատասխանեց.

«Նա մեր ընկերն է : Տարիքի և փորձի հետ միասին կշտկվի ամեն ինչ: Մենք դրա համար չենք քննադատելու մեր գործընկերոջը։ Նա ընդունել է, որ սայթաքել է, յուրաքանչյուրը կարող է սայթաքել. մենք սայթաքածներին չենք խփելու»:

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica