Սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Քաղաքական

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: