close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ

Հասարակություն

5 Սեպտեմբերի 2018, 21:36
 Նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազարից դարձնել  150 հազար դրամ

2018թ հոկտեմբերի մեկից յուրաքանչյուր երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազար դրամի փոխարեն կկազմի 150 հազար դրամ։Այս տարվա համար ծախսը կկազմի մոտ 380 մլն դրամ, իսկ արդեն հաջորդ տարվանից ՝ տարեկան 1,5 մլրդ դրամ։  Նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:

Համաձայն կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

Գործող իրավակարգավորումներով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումը սկսվում է երրորդ երեխայից սկսած: 

Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:

 

 

 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica