close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տպավորիչ են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. վարչապետ

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 19:56
 Տպավորիչ են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: 

Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը և ողջունել «Թումո»-ի խորհրդի անդամների` մասնավորապես, ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու ցանկությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաև մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով: «Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, և կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին», - ասել է վարչապետը:

«Թումո»-ի խորհրդի անդամները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծապես ոգևորել է սփյուռքահայությանը, և առկա է մեծ ցանկություն, շահագրգռվածություն և պատրաստակամություն` աջակցել հայրենիքին հաջողելու ժողովրդավարական բարեփոխումները, նոր թափ հաղորդելու տնտեսության զարգացմանը: Նրանք ներկայացրել են խորհրդի մյուս անդամների` Ալեքսիս Օհանյանի, Րաֆֆի Կրիկորյանի հետ համատեղ մշակված առաջարկությունները ՏՏ ոլորտի զարգացման և համագործակցության ուղղությունների վերաբերյալ, այն է` աջակցություն Հայաստանին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ (մասնավորապես, Սիլիկոնային հովտում) գործնական կապերի հաստատման գործում, ռազմավարական և գործառնական հարցերով խորհրդատվություն տրամադրում, ներդրումների ներգրավման ուղղությամբ համատեղ աշխատանքի իրականացում, նորարարական թարմ գաղափարների մշակում, տարեկան աշխատանքային հանդիպման կազմակերպում` ռազմավարության շուրջ մտքերի փոխանակության և առաջընթացի վերլուծության համար: 

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկայացված գաղափարները և առաջարկել ինստիտուցիոնալացնել դրանք` ձևավորել ՏՏ ոլորտի աջակցության խորհուրդ: «Կառավարության համար առաջնահերթություն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը` հաշվի առնելով առկա մեծ ներուժը: Պատրաստ ենք ակտիվ համագործակցել և կոնկրետ աշխատանք տանել այս բնագավառն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը կնպաստի ընդհանրապես տնտեսական առաջընթացին, պետական կառավարման համակարգում և ընտրական գործընթացներում թվայնացման տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության բարձրացմանը», - նշել է կառավարության ղեկավարը: 

Հանդիպմանը քննարկվել են ստեղծվելիք խորհրդի գործունեության ուղղություններին, աշխատանքային ձևաչափին, անդամների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Վարչապետի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել` համատեղ մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ, ինչպես նաև մշտական կապի մեջ լինելու նպատակով ձևավորել առցանց շփման աշխատանքային հարթակ: 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica