close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդակցություն գնդերեցների հետժամկետային զինծառայողների շրջանում

Հասարակություն

5 Սեպտեմբերի 2018, 16:22
 Խորհրդակցություն գնդերեցների հետժամկետային զինծառայողների շրջանում

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն զորամիավորման և Երևանի զինվորական կայազորի գնդերեցների հետ, «Զինծառայողների բարոյահոգեբանական կայունության և միջանձնային կանոնադրական հարաբերությունների ապահովման գործընթացում հոգևոր դաստիարակության դերի և նշանակության մասին» թեմայով:

5-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը նշել է, որ թեման արդիական է ու կարևոր հատկապես ժամանակակից տեղեկատվա-հոգեբանական բարդ պայմաններով պայմանավորված, անհրաժեշտ է է՛լ ավելի կարևորել հոգևոր դաստիարակության դերը զինվորական ծառայության ընթացքում: Հոգևոր դաստիարակությունն առավել բազմաբովանդակ պետք է լինի հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողների շրջանում՝ հաշվի առնելով, որ այդ տարիքում, տարբեր ազդակներով պայմանավորված հնարավոր են որոշակի բացասական զգայական դրսևորումներ:

Խորհրդակցությանը հրավիրված էր Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, որը հանդես է եկել դասախոսությամբ, իր հարուստ փորձառությունը փոխանցել ուսուցանվողներին, ծանոթացրել բարդ վարք և ոչ կայուն  հոգեվիճակ ունեցող զինծառայողների հետ անհատական զրույցներ վարելու մեխանիզմներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ խորհրդակցություններ անցկացնել պարբերաբար:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica