close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1488.07
GBP1637.57
EUR1552.74
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտություն հիմա էլ չեմ տեսնում. Գևորգ Կոստանյան

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 15:48
 Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտություն հիմա էլ չեմ տեսնում. Գևորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալ Մարտի 1-ի գործով իրավապահ մարմինների գործունեությանը: «Ես չեմ կարող զուտ հայտարարությունների հիման վրա գնահատական տալ: Ես կարող եմ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ անմեղության կանխավարկածի ինստիտուտի և նախաքննության ու օրինականության ինստիտուտի»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է բացահայտումներին, ապա նշեց, որ շատ լավ է, որովհետև դա անհրաժեշտ պրոցես է: «Բայց յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականն էլի դատարանն է տալու, և դա անկանխատեսելի է, այսինքն՝ չգիտենք` այդ դեպքի արդյունքն ինչ է լինելու՝ մեղադրակա՞ն, թե՞ արդարացման դատական ակտեր»,- ասաց Կոստանյանը:

Հարցին, թե նույն համոզմա՞ն է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը չկա, Կոստանյանը պատասխանեց. «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել ապրիորի, դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի վարույթը տվյալ ժամանակահատավածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»:

Պատգամավորը նշեց, որ ինքը 2016-ի օգոստոսից այլևս գլխավոր դատախազ չէ: «Այսինքն՝ ես չգիտեմ` դրանից հետո ինչ քննություն են իրակացրել, ինչ ապացույցներ ձեռք բերել, որ դա հանգեցրել է անհրաժեշտության»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե, ըստ էության, Մարտի 1-ը բացահայտվել է, Կոստանյանը նշեց, որ ինքը ուրախ կլինի, եթե այդպես է: «Կարծում եմ` Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը արդեն համապատասխան հիմնավորումները կներկայացնեն: Ես միայն ողջունում եմ դա»,- ասաց նա:

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում դատախազի բողոքարկմանը Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ չգիտի ո'չ դատախազի միջնորդագրի, ո'չ էլ դատարանի որոշման հիմքերի մասին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica