close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախաքննության գաղտնիությունն ընդամենը պաշտպանիչ շղարշ է ՀՔԾ-ի համար. Քոչարյանի պաշտպան

Իրավունք

5 Սեպտեմբերի 2018, 15:09
 Նախաքննության գաղտնիությունն ընդամենը պաշտպանիչ շղարշ է ՀՔԾ-ի համար. Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՀՔԾ-ին, որպեսզի թույլ տան հատվածաբար հրապարակել այն տվյալները, որոնք տրամաբանորեն չեն կարող խոչընդոտել նախաքննությանը, սակայն մերժում են ստացել: «Դրան զուգահեռ՝ ՀՔԾ-ն շարունակում է հատվածաբար ինֆորմացիա տրամադրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն այդ հարցի շուրջ ամբողջ ծավալով խոսում է, թեև դա նույնպես նախնական քննության տվյալ է, իսկ այլ հարցի վերաբերյալ ինֆորմացիա չի տրամադրում: «Հարցերին, որոնց պատասխանելն անցանկալի է, ասում են՝ նպատակահարմար չեն գտնում պատասխանել: Օրինակ` երբ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվում էին, թե Քոչարյանի տանն ու գրասենյակում խուզարկության արդյունքում ինչ-որ բան հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ, այդ պատասխանը տվեց: Նախաքննության գաղտնիությունը, տվյալ գործի հետ կապված, ընդամենը պաշտպանիչ շղարշ է ՀՔԾ-ի համար՝ թաքցնելու այն բոլոր ոչ իրավաչափ գործողությունները, որոնք կատարվել են մինչ օրս: Խոսքը վերաբերում է  խուզարկություններին և այլ դատավարական գործողությունների»,- ասաց փաստաբանը:

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն էլ, խոսելով 2008-ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործի մասին, նշեց, որ այս գործը չպետք է հարուցվեր՝ վաղեմության ժամկետներն ավարտված լինելու ուժով: Փաստաբանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգիրքն ուղղակիորեն նախատեսում է՝ վաղեմության ժամկետների ավարտը խոչընդոտ է գործ հարուցելու համար: «Երբ կունենանք կարգավիճակ, կլինեն փաստաթղթեր, նոր միայն հստակ դիրքորոշում կհայտնենք: Մեր տեղեկացմամբ՝ այդ էպիզոդը որևէ առնչությւոն չունի մեր պաշտպանյալի հետ: Սակայն դա չի նշանակում, որ Մարտի 1-ի գործին չի առնչվում ընդհանրապես»,- ասաց փաստաբանը:

Հարցին` արդյո՞ք Քոչարյանն է իրավապահ մարմիններին  լուսադեմին գործողություններ իրականացնելու հրաման տվել, փաստաբանը պատասխանեց` ոչ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica