close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները նոր որակական մակարդակ ունեն. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 14:53
 Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները նոր որակական մակարդակ ունեն. Արծվիկ Մինասյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները, անշուշտ, ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում:

Նախարարի խոսքով՝ դեռ ամբողջական վերլուծություններ չկան այդ մասով: «Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք»,- ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններին, նա հայտնեց, որ դրանք ներկայումս նոր որակական մակարդակ ունեն: 

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենանք ԱՄՆ-ի հետ, ինչն ամերիկյան կազմակերպությունների ներդրումներն ավելի խթանելու և առևտրաշրջանառության մասով նոր մեխանիզմներ գործադրելու հնարավորություն կտա: Մենք կարող ենք ակնկալել ներդրումներ մեր տնտեսության ճյուղային ոլորտների առնվազն 80 %-ում»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Առաջարկվում են շուրջ մեկ միլիարդ դոլարը գերազանցող ներդրումային ծրագրեր, որոնցից իրատեսական է 240 հազար դոլարի ներդրումներ ունենալ առաջիկա ժամանակահատվածում: Դրանց մի մասն արդեն իրականացվել է»:

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica